2016թ.-ից Ռուսաստանը արեւային էներգիա կօգտագործի
Հաջորդ տարի Ռուսաստանը կօգտագործի արեւային էներգիան: Աղբյուրի փոխանցմամբ՝ էլեկտրաէներգիայի ստացման ներկայիս մեթոդներին կփոխարինեն արեւային մարտկոցները:
Ռուս գիտնականները մանրամասնում են, որ ներկայում դրանք լիովին կարող են փոխարինել ածխա եւ ատոմակայաններին: Արեւային էներգիայի օգտագործումը մի քանի առավելություններ է ենթադրում: Մարտկոցներն արտադրական տեսանկյունից առավել երկար են ծառայում եւ չեն աղտոտում շրջակա միջավայրը:
Առաջին արեւային էլեկտրակայանները կստեղծվեն Սիբիրում եւ Կովկասում: