1201 դիտում
23:31 27-02-2019
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ
Փետրվարի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, ՀՀ առաղջապահության նախարարության, բժշկական հաստատությունների, ԲՈՒՀ-երի, բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ:
Նախագծի քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի կողմից:
ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պետք է համատեղ մշակեն «Հայկական գենոմ» նախագծի մանրամասն ռազմավարություն, ճանապարհային քարտեզ և բյուջեի ժամանակացույց, աշխատեն պոտենցիալ հետաքրքրություն ունեցող անձանց շրջանակի հստակեցման և ներդրողների ներգրավման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում «Հայկական գենոմ» նախագիծը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: «Հայկական գենոմ» նախագիծն ուղղված է մեր երկրում գենոմիկայի ոլորտի զարգացմանը, ինչը դրական ազդեցություն կունենա ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների հետազոտական հնարավորությունների ընդլայնման, կիրառական գիտության և հանրային առողջապահության արդյունավետ քաղաքականության մշակման համար:
«Սույն նախագծով Հայաստանը հնարավորություն է ստանում համալրել գենոմի վերծանման նմանօրինակ ազգային նախաձեռնությունների շարքը, որոնք արդեն իսկ մեկնարկել են աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Էստոնիայում, Թուրքիայում»,- ասաց ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը:
Հանդիպման մասնակիցները կարևորեցին նախագծի իրականացումը և պատրաստակամություն հայտնեցին համագործակցել նախագծի շրջանակներում:
[b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1362 դիտում
15:19 01-12-2021
Հանդիպում ռուս նշանավոր քիմիկոս Վալենտին Անանիկովի հետ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»