211652_close_icon
views-count2333 դիտում article-date 20:11 27-02-2019

«Նանտը» բողոքել է ՖՒՖԱ-ին՝ ավիաղետից զոհված Սալայի համար գումար չստանալու համար

«Նանտը» բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին, որ «Կարդիֆը» գումար չի փոխանցել հարձակվող Էմիլիանո Սալայի տրանսֆերի դիմաց: Արգենտինացի հարձակվողը զոհվել է ավիաղետից, երբ նրան Ուելս տեղափոխող ինքնաթիռը վայր էր ընկել Լա-Մանշում: Սալայի մարմինը գտել էին փետրվարի 9-ին: Տրանսֆերի արժեքը կազմել էր 15 միլիոն եվրո: «Կարդիֆը» պետք է երեք փուլից բաղկացած վճարներից առաջինը փոխանցեր փետրվարի 20-ին: Ֆրանսիայի առաջնության ղեկավարությունն ու «Նանտը» նրանց մեկ շաբաթով վճարը հետաձգելու հնարավորություն էին տվել, սակայն ուելսյան ակումբը նշված ժամկետում գումար չի փոխանցել: «Կարող ենք հաստատել, որ մենք բողոք ենք ստացել: ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է այս հարցը», հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը: «Կարդիֆը» ավելի վաղ որոշել էր սառեցնել վճարումները, քանի դեռ չի պարզել Սալայի մահվան բոլոր հանգամանքները:

Նմանատիպ նյութեր