211652_close_icon
views-count2612 դիտում article-date 23:00 06-02-2019

«Նանտը» «Քարդիֆից» պահանջել է 15 մլն ֆունտ Սալայի տրանսֆերի համար՝ սպառնալով դատի տալ

«Նանտը» «Քարդիֆից» 15 մլն ֆունտ է պահանջել հարձակվող Էմիլիանո Սալայի տրանսֆերի համար, վստահեցնում է BBC-ն: «Քարդիֆը» դադարեցրել է առաջին ծրագրած վճարումը մինչ այն պահը, քանի դեռ չի հստակեցնի թղթաբանության հարցը: Ֆրանսիական ակումբը, իր հերթին, սպառնացել է դատի տալ անգլիական ակումբին, եթե առաջիկա 10 օրվա ընթացքում չստանա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 15 մլն ֆունտ գումար: «Քարդիֆին» կանգնած աղբյուրը վստահեցնում է, որ ակումբը մտադիր է հարգել պայմանագիրը, սակայն ցանկանում է մինչև վերջ բացատրություններ ստանալ բոլոր փաստերի շուրջ, հայտնում է Armsport.am-ը: Հիշեցնենք, որ 28-ամյա արգենտինացուն Անգլիա տեղափոխող ինքնաթիռը անհետացել է հունվարի 21-ին՝ Լա-Մանշի տարածքում:

Նմանատիպ նյութեր