1686 դիտում
09:51 28-02-2019
Իրանական գազի տարանցիկ երկիր. Փաշինյանը կրկնեց Սարգսյանի խոսքերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր:
«Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,- ասել է Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո:
Հետաքրքիրն այն է, որ նույն այդ ծրագրի մասին ժամանակին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը՝ 2017թ. օգոստոսին` Իրան աշխատանքային այցի ժամանակ: «Մենք պատրաստ ենք մասնակցել դեպի Եվրոպա Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագրին: Եթե համապատասխան քննարկումների արդյունքում դա շահավետ լինի շահագրգիռ բոլոր կողմերին, ապա այդ ծրագիրը կարելի է իրականացնել»,- ասել էր նա:
Բայց Սերժ Սարգսյանի ազդարարած մյուս ծրագրերի նման Հայաստանն իրանական գազի համար տարանցիկ երկիր դարձնելու գաղափարը ևս մնաց օդից կախված: Մինչ այդ մեկ կարևոր փաստ էլ. Փաշինյանի այցի ժամանակ խոսք է գնացել Հայաստանին մատակարարվող իրանական գազի ծավալների ավելացման մասին: «Իրանի նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը:
Իսկ Իրանի նախագահը նշել է. «Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղղությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալել` գազը արտահանելու դեպի Վրաստան»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3544 դիտում
16:39 27-02-2019
Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր. Փաշինյան
5736 դիտում
23:34 05-03-2022
Իրանական ընկերությունները կմասնակցեն Հայաստանում տարանցիկ ճանապարհների կառուցմանը
1324 դիտում
17:11 11-09-2014
Հայաստանը կարող է դառնալ թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկիր. տեսանյութ
Այս բաժնից
1066 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»