211652_close_icon
views-count2444 դիտում article-date 13:24 28-02-2019

Դիվանագետները ԱԺ չեն գա․ ԼՀԿ-ի առաջարկած օրենքի նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում նշանակված կամ նշանակվող դեսպանները պետք է հանդիպումներ ունենային ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ: Կառավարության տեսակետը հայտնեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: «ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի լիազորությունները լրացնելու միջոցով սահմանել հետևյալ երկու գործառույթները. առաջին՝ վարչապետի կողմից առաջադրվելուց հետո և նախքան հանրապետության նախագահի կողմից նշանակվելը ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանձնաժողովի հանդիպումներ կազմակերպել՝ վերջիններիս համապատասխանության կամ նրանց տեսլականների համապատասխանության վերաբերյալ եզրակացություն կազմելու նպատակով, և երկրորդ՝ հանձնաժողովի անդամների և օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելը։ Ուսումնասիրելով և խորհրդակցելով այլ գերատեսչությունների հետ առաջարկում ենք՝ հաշվի առնելով, որ օրենսդրական նախաձեռնության մի մասում առկա է Սահմանադրությամբ ամրագրված գործընթացում Սահմանադրությամբ չնախատեսված փուլի ավելացում, իսկ մյուս մասն արդեն իսկ կարգավորված է գործող օրենսդրությամբ, կառավարությանը բացասական եզրակացություն տալ «ՀՀ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանը»,- նշեց նախարարի տեղակալը:

Նմանատիպ նյութեր