211652_close_icon
views-count1775 դիտում article-date 13:36 15-02-2019

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «ԲՀԿ» և «ԼՀԿ» խմբակցությունների՝ նախնական կալանքի 1 օրը 1,5 օր հաշվելու օրինագծին

Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի նախագծին, որը ենթադրում էր ՀՀ քրեական օրենս­գրքի 69-րդ հոդ­վա­ծում կատարել փոփոխություն։ Այդ նախագծով առաջարկվում էր, որ մինչև դատա­վճռի օրինական ուժի մեջ մտնելը, կալանքի տակ պահելու 1 օրը հաշվել 1,5 օրվա դիմաց: Նույնաբովանդակ առաջարկ ներկայացրել էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը ևս բացասական գնահատականի արժանացավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանցավորության մակարդակի առումով որոշակի խնդիրներ կան, և պետք է դրանց մակարդակը իջեցվի: «Ընդհանրապես, ես կարծում եմ՝ այս ոլորտում համահարթեցնող տրամաբանությամբ գործողություն պետք է չարվի, սրա փոխարեն այն խնդիրը, որը մենք անում ենք համաներումների միջոցով, մենք պետք է լուծենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմն ի վերջո գործարկելու միջոցով»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր