211652_close_icon
views-count2059 դիտում article-date 16:12 28-02-2019

Գավառի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում, Քեթիի լեռնանցքում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Մարալիկի, Թալինի, Բաղրամյանի, Արմավիրի, Եղվարդի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Վանաձորի, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Արարատի, Սիսիանի, Գորիսի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ապարան-Արագած ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով մեքենաների համար: Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ: Գավառի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում, Քեթիի լեռնանցքում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր