42357 դիտում
20:58 28-02-2019
Վարորդներն ասում էին. «Լոռու մարզի ճանապարհային ոստիկանները հայտնվել են Գագիկ Սուրենյանի կերպարում». իսկ տեղի ճանշինին «հիշեցին ամենաքաղցր խոսքերով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 28-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով Լոռու մարզում մինչև կեսօր մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են եղել:
Պատճառը Լոռու ճանշինի քար անտարբերությունն է եղել, ովքեր չեն մշակել մերկասառույցից ճանապարհները, չեն կատարել աղի ու ավազի լցման աշխատանքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոխարենը ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ մարզի միջպետական բոլոր ճանապարհներին ծառայողական ավտոմեքենաների բարձրախոսներով զգուշացնող կոչեր են հնչեցրել վարորդներին ճանապարհներին առկա մերկասառույցի մասին:
Անգամ ՃՈ ծառայողները կանգնեցնում էին մեքենաները և վարորդներին տեղեկացնում, թե տվյալ ճանապարհահատվածի կոնկրետ որ հատվածն է առավել վտանգավոր:
Ճանապարհային ոստիկանները վարորդներին հորդորում էին՝ պահպանել առավելագույն զգոնություն:
Վարորդներն իրենց շնորհակալությունն էին հայտնում ճանապարհային ոստիկաններին՝ ասելով, որ նրանց կատարած աշխատանքի շնորհիվ իրենց անվտանգությունն ապահովված է ու կարծես ճանապարհային ոստիկանները հայտնված լինեին Գագիկ Սուրենյանի կերպարում՝ նկատի ունենալով, որ եթե Սուրենյանը եղանակի ճշգրիտ տեսությամբ ապահովում է ճիշտ ինֆորմացիա, ապա ոստիկաններն էլ ճիշտ գործողությունների արդյունքում իրենց փրկում են վթարներից, մինչդեռ մինչդեռ «ամենաքաղցր խոսքերով էին հիշում» Լոռու ճանշինին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+