8988 դիտում
10:47 01-03-2019
Ռոբերտ Քոչարյանի մասին հոդվածի տպագրության համար մեզ գումար են վճարել. «California Courier» թերթի հիմնադիր Հարութ Սասունյան. newsbook.am
Facebook-ում «Քաղաքացիական հարթակ / Civil Platform» անվանմամբ խմբում երեկ գրառում տարածվեց հետևյալ տեքստով. «Կեցցե՛, Կալիֆորնիայի հայ համայնքը։
Ինչպես նշում է [url=http://newsbook.am/?p=130566&l=am&fbclid=IwAR0UAn98pU1-w89chHhWGLOcNODZm1iAoAAnJJls5t5CQSzHfBdlAPPYFjQ]newsbook.am[/url]-ը, այս հոդվածը տպագրվել է «California Courier» հեղինակավոր թերթում, որում մասնավորապես նշվում է Հայաստանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի մասին, որի հանգուցալուծումը տեսնում են միայն ապօրինի կալանավորված նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատմամբ և կոչ են անում անհապաղ ազատ արձակել նրան»։
Այս գրառումն ու հոդվածի լուսանկարը անմջապես տարածվեցին Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորվող լրատվական միջոցներով ու քոչարյանամերձ լրատվական հարթակներով: Կալիֆորնիայում ապրող բազմաթիվ հայեր շտապեցին մեկնաբանությունների բաժնում արձագանքել հոդվածին՝ նշելով, որ այն ֆեյք լրատվություն է և առնվազն չի արտացոլում Կալիֆորնիայի հայ համայնքի տրամադրությունները: Չնայած սրան՝ գրառմանն ու հոդվածին հավանություն էին տվել (նաև տարածել) բազմաթիվ լրագրողներ ու խմբագիրներ, որոնք փաստացի Քոչարյանի մեդիայի աշխատակիցներն են կամ էլ այս օրերին զբաղված են դարձյալ կեղծ ահազանգեր տարածելով Հայաստանում մամուլի վրա ճնշումների մասին:
Հրապարակման լուսանկարը մեզ վստահություն չներշնչեց, ուստի՝ փորձեցինք այն գտնել թերթի էլեկտրոնայի տարբերակում և հասկանալ՝ նախ ո՞վ է հեղինակը: «California Courier» -ի էլեկտրոնային տարբերակում Քոչարանի մասին որևէ հրապարակում այդպես էլ չգտանք: Ուստի՝ կապ հաստատեցինք թերթի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան ու լրագրող Հարթ Սասունյանի հետ՝ հասկանալու՝ հրապարակումն իրական է, թե՞ ոչ:
NewsBook-ի հետ զրույցում Սասունյանը փաստեց, որ հրապարակումը չի արտահայտում ոչ իր, ոչ էլ Կալիֆրնիայի հայերի տեսակետը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=130566&l=am&fbclid=IwAR0UAn98pU1-w89chHhWGLOcNODZm1iAoAAnJJls5t5CQSzHfBdlAPPYFjQ]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2405 դիտում
18:40 14-01-2020
Շվեյցարական «Berner Zeitung» թերթի հոդվածի համար կառավարությունը գումար չի հատկացրել
5008 դիտում
09:44 05-04-2016
Ամերիկահայերն Արցախի կողքին են և մարտունակ վիճակում. Հարութ Սասունյան. «Իրավունք»
Այս բաժնից
718 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
541 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին