211652_close_icon
views-count1510 դիտում article-date 13:15 01-03-2019

Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով. այն կղեկավարի վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը: Հանձնաժողովը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը։ Հանձնաժողովի կազմում են նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (փոխնախագահ), Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը:

Նմանատիպ նյութեր