211652_close_icon
views-count1981 դիտում article-date 19:47 01-03-2019

Վարդենյաց լեռնանցքը և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը փակ են. կա կուտակված մոտ 50 ավտոմեքենա

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը (կա կուտակված մոտ 50 ավտոմեքենա) փակ են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Կարմիրի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Լոռու մարզի Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 17-20-րդ կմ-երին, Սպիտակի ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն: Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում բուք է: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր