14742 դիտում
10:20 04-03-2019
«Մոռացել ե՞ք՝ ով է այս մարդը և ինչեր է արել». Գևորգ Աճեմյան
Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆորշից անցանք Հախվերդյանի՞ն։ Մոռացել ե՞ք` ով է այս մարդը և ինչեր է արել։ Ուզում եմ պարզ պատկերացնենք իրավիճակը։ Եթե Հախվերդյանը դիվանագետ լիներ, թերևս նրա որոշ ձևակերպումներ մեղմ ասած սխալ բնորոշեինք։ Համաձայն եմ`գուցե պետք էր ավելի զուսպ լինել քննադատության և եզրույթներ օգտագործելու մեջ, բայց ես կասկած չունեմ, որ այս մարդն Արցախի բնակչին վիրավորելու միտում չի ունեցել։ Արտահայտությունը, թե «50 տարի էլ պետք է, որ թուրքանման տարրերը վերանան Արցախից» չի նշանակում, թե նկատի ունի` արցախցին թուրք է։ Եկեք ընդունենք վերջապես, որ Արցախում մեծ քանակով թուրքեր են ապրել և, այո, թուրքական մշակույթի տարրեր կարող են մնացած լինել։ Եվ դա նորմալ է։ Հասկանում եմ` տարբերակման սահմանը շատ նուրբ է, բայց Հախվերդյանի անցած ճանապարհը թույլ չի տալիս մտածել, թե նա արցախցուն համեմատել կամ հավասարացրել է «թուրքին»։ Քավ լիցի։ Պետք չէ այսքան միամիտ լինել։
Հ.Գ. Խոսքս ուղղում եմ որոշ «քաղաքական մեկնաբանների»։ Ամեն բան չի կարելի այսքան պարզունակ կերպով վերլուծել ու փորձել հրամցնել հասարակությանը։ Կան մարդիկ, որ քայլ ձիով կզինափեն և կմերկացնեն ձեզ։ Դիվիդենտներ մի հավաքեք անկեղծ ու մաքուր մարդկանց սևացնելով։ Դրանք մի օր փոշիանալու են ու թողնեն ձեզ ձեռնունայն»:
Նմանատիպ նյութեր
43019 դիտում
16:22 13-07-2020
Մարդ քիչ է մնում գետինը մտնի, որ տեսնում է, թե ոմանք հիմա ինչեր են գրում, ինչեր են խոսում
2235 դիտում
10:48 18-12-2020
«Վերցնում եմ մանդատը և դուրս գալիս «Իմ Քայլը» խմբակցությունից». Գևորգ Աճեմյան
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան