4194 դիտում
15:03 04-03-2019
Իրանական կայքը բացահայտել է Ադրբեջանի հերթական քարոզչական կեղծիքը
Իրանական լրատվամիջոցը բացահայտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող կեղծ քարոզչության հերթական դրսևորումը՝ խայտառակ իրավիճակի մեջ դնելով Իրանում Ադրբեջանի դեսպան Բունիադ Հուսեյնովին: Ինչպես հաղորդում է Իրանում գործունեություն ծավալող «Արաքս» հայկական շաբաթաթերթը, իրանական «Ազարիհա» կայքը բացահայտել է, որ Ադրբեջանի դեսպանատան կողմից Խոջալուի դեպքերի հետ կապված Թեհրանում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին վկայող լուսանկար:
«Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Թեհրանում կազմակերպված այս տարվա լուսանկարչական ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր Բաքվի դեսպանատան կողմից և որին մասնակցում էին այդ երկրի դեսպանը և Բաքվում աշխատած մի քանի նախկին իրանցի դիվանագետներ: Տարօրինակն այն է, որ պատկերասրահում ցուցադրված մի քանի նկարներ գողացված նկարներ են, որոնք փաստորեն պատկանում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին, որոնք Բաքվի կառավարությունը ներկայացրել է որպես Խոջալուի զոհեր»,- «Ստախոս հովիվը» վերտառությամբ հոդվածում գրել է իրանական կայքը:
Իրանական կայքը հավելում է, որ ցուցահանդեսում ներառվել է չոր անապատում մահացած երեխայի առջև ծնկի իջած կնոջ պատկեր, մինչդեռ Խոջալուն գտնվում է Աղդամի և Ասկերանի միջև կիսալեռնային ցուրտ և ձնապատված մի տարածքում: «Լուսանկարի հետազոտությունը պարզեց, որ այն պատկերում է Օսմանյան կայսրությունում հայերի՝ դեպի Սիրիա, Հալեպ բռնագաղթը. լուսանկարը վերցվել է ԱՄՆ կոնգրեսի գրադարանից»,- գրել է կայքը:
Այն նաև գրել է, որ վերջին տարիներին Թուրքիան և Բաքուն, Խոջալուի ողբերգությունը ուռճացնելով, փորձել են դեպքերը հավասարեցնել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության հետ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0115757001551695774768041.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/094942000155169578979561.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
2567 դիտում
16:12 30-09-2020
Ադրբեջանի քարոզչական կեղծիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4432 դիտում
10:42 07-11-2020
Արցախի նախագահի խոսնակը հերքում է Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին Ադրբեջանի հերթական կեղծիքը
Այս բաժնից
1135 դիտում
21:10 01-02-2025
Այսօր փաստացի արձանագրվեց, որ մարդիկ կարող են հանգիստ երթևեկել ՝ վճարելով 100 դրամ․ Մարության
1630 դիտում
20:44 01-02-2025
Վարդապետ Գուջանյանը սպանվել է սիրիացի բանվորների կողմից. հայտարարություն