211652_close_icon
views-count82113 դիտում article-date 15:43 04-03-2019

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են բեռնատար Mercedes-ն ու КамАЗ-ը. վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանները, սակայն վերջինը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր» չհասած ճանապարհին, դեպի Երևան ընթանալիս բախվել են 59-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 024 ՍՏ 21 համարանիշի բեռնատարը և 38-ամյա Գոռ Խաչատրյանի վարած КамАЗ մակնիշի 032 AF 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատար Mercedes-ի ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների միջոցով ՃՈ ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։ Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։ Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Մենդիկյանը և քննիչ Արմեն Զոհրաբյանը։ Փաստի առթիվ Ն. Մենդիկյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր