211652_close_icon

Գարի Նևիլը «Լիվերպուլին» խորհուրդ է տվել պարտվել «Բավարիային»

views-count2184 դիտում article-date 16:04 04-03-2019
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան և Sky Sports-ի փորձագետ Գարի Նևիլը գնահատել է «Լիվերպուլի» հեռանկարները չեմպիոնության համար պայքարում: «Ես միշտ համարել եմ, որ «Լիվերպուլը» պրեմիեր-լիգան կնվաճի, եթե նրանք ազատ ժամանակացույց ունենան: Այսպես ասեմ. պարտվեք «Բավարիային»: Մի քիչ խելահեղ է սա թվում, չի կարելի է խաղադաշտ մտնել պարտության մտքով: Սակայն ես իսկապես համարում եմ, որ «Լիվերպուլին» օգուտ կլինի, եթե նա պարտվելուց հետո ազատ ժամանակացույց ունենա», ասել է Նևիլը: Նշենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 0:0 է խաղացել «Բավարիայի» հետ:

Նմանատիպ նյութեր