1584 դիտում
23:15 04-03-2019
Վիեննայի Հայ առաքելական Սբ․ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ՝ ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի
Մարտի 3-ին Վիեննայի Հայ առաքելական Սբ․ Հռիփսիմե եկեղեցում Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանի և Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանի կողմից մատուցվեց Սուրբ պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի։
Այնուհետև, Ավստրիայում Հայաստանի դեսպանության, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում գտնվող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Ներկաներին ուղղված իր խոսքում Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը նշեց, որ 31 տարի առաջ Սումգայիթում մեր հայրենակիցները զոհ դարձան ադրբեջանցի խուժանի վայրագությանը, ինչը պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իր ճակատագիրը ազատ տնօրինելու արդար պահանջին։ Արմեն Պապիկյանը նշեց նաև, որ Հայաստանի և Արցախի հետագա հզորացումը լավագույն հարգանքի տուրքը կլինի Սումգայիթում և Ադրբեջանի այլ վայրերում իրագործած ջարդերին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
772 դիտում
20:48 06-01-2023
Դեսպան Արմեն Պապիկյանը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի պատարագին
2369 դիտում
22:14 27-04-2016
Մարսելի Բոմոնի առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Մեծ եղեռնի սրբադասված անմեղ զոհերի հիշատակին
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր