4021 դիտում
18:38 05-03-2019
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում մառախուղ է
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (բեռնատարների համար) և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b]
Լարսի մասին[/b]
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նմանատիպ նյութեր
3693 դիտում
23:40 29-01-2019
Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»