1224 դիտում
11:38 06-03-2019
Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Դիլիջանի պետական քոլեջի երկու դասախոսի
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել երկու դասախոսի:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի օգոստոս ամսին ՀՀ ԿԳՆ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի արտադրական ուսուցման վարպետը, Տավուշի մարզի գյուղերից մեկի երկու բնակիչների անվամբ լրացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նշված քոլեջի ընդունելության դիմումները և կեղծելով նրանց ստորագրությունները՝ վերջիններիս քոլեջում հաշվառել որպես ուսանողներ:
Այնուհետև 2017 թվականի սեպտեմբերի 12-ին քոլեջի վարպետը, նույն ուսանողների փոխարեն կեղծելով վերջիններիս ստորագրություները, ստորագրել է քոլեջի և ուսանողների միջև կնքված պայմանագրերը, իսկ 2018 թվականի հունվար ամսին, կրկին կեղծելով նրանց ստորագրությունները, գրել է կեղծ դիմումներ՝ բնակության վայրը փոխելու պատճառաբանությամբ ուսանողի պարտականություններից ազատելու վերաբերյալ, որոնց հիման վրա նրանք հեռացվել են քոլեջից:
Պարզվել է նաև, որ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի թվով 14 դասախոսներ թվով 8 ուսանողների՝ ՀՀ-ից բացակայելու պարագայում նրանց բացակայությունները չեն հաշվառել և նշանակել են կեղծ գնահատականներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համակցությամբ՝ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոսներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), իսկ երկրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Իսկ 12 դասախոսների մասով 2019 թվականի փետրվարի 27-ին որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` համաներման ակտի ուժով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4176 դիտում
11:17 14-03-2019
Զինծառայողի սպանության համար քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նրա ծառայակցին
Այս բաժնից
940 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
859 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1099 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն