36647 դիտում
17:45 06-03-2019
Ավտովթար Երևանում. Դավիթաշենի եկեղեցու դիմաց բախվել են 31–ամյա վարորդի Cadillac-ն ու 27–ամյա վարորդի Mercedes-ը. վարորդները մեղադրում են միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Դավիթաշեն կամրջից դեպի Դավիթաշենի եկեղեցի տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Հրաչյա Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի և 31-ամյա Վահագն Ավետիսյանի վարած Cadillac մակնիշի 35 TR 853 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վարորդներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Արամ Դադոյանն ու տեսուչ Դավիթ Հովհաննիսյանը:
Փաստի առթիվ Ա. Դադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մեջ վարորդները մեղադրում էին միմյանց, իսկ Mercedes-ի վարոդ Հ. Հովհաննիսյանը դեպքի վայրում ճանապարհային ոստիկաններին հայտնել է, որ ինքը իր մոտ վարորդական իրավունքի վկայական չունի:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)