Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի Ազգային պետական հեռուստառադիոընկերության ղեկավարության հետ
Մարտի 5-ին տեղի ունեցավ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության Ազգային պետական հեռուստառադիոընկերության (միավորում է 7 հեռուստաալիք, 6 ռադիոկայան, ինչպես նաև 5 մարզային հեռուստառադիոընկերություններ) ղեկավարության հետ։
Բելտելեռադիոընկերության նախագահ Իվան Էյսմոնտի (Иван Эйсмонт) հետ կայացած զրույցի ընթացքում ընդգծվեց հայ-բելառուսական համագործակցության զարգացման տեղեկատվական ուղեկցման կարևորությունը։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրային և Բելառուսի Ազգային հեռուստառադիոընկերությունների համատեղ նախագծերին առնչվող հարցերին։