211652_close_icon
views-count73311 դիտում article-date 18:47 09-03-2019

«Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմի» պատասխանատուներից «Էլիպսի Գուգոն» խուճապի է մատնվել. նա ծանր է տարել բողոքի ակցիան ու ծպտյալ փորձում է հաշվերհարդար տեսնել բողոքողների նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, արդեն մի քանի օր է, «Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ներկայացուցիչներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյան եղբայրները ընկերությունում ծպտված գործողություններ են սկսել այն աշխատակիցների դեմ, ովքեր օրեր առաջ՝ մարտի 1-ին, բողոքի ակցիա էին իրականացրել Երևանի Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում գործող «Էլիպս» ՍՊԸ-ի դիմաց: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, եղբայրները կեղծ տեղեկություններ են փորձում տարածել, որ իբրև ակցիայի մասնակիցները մեծ թվով ճանապարհային երթևեկության իրավախախտումներ չեն արձանագրել: Փորձում են պատճառաբանել նաև, որ իբրև տեսախցիկների առջև նստած աշխատակիցները միտումնավոր չեն արձանագրել նաև այն խախտումները, որոնց վարորդները եղել են բողոքի ակցիայի մասնակիցների բարեկամները: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Զաքարյան եղբայրներից Ալեքսանը եղբորը՝ ժողովրդին հայտնի «Էլիպսի Գուգոյին» հորդորել է, որ նման պատճառաբանությամբ նա աշխատակիցներին չի կարող ազատել գործից, վերջինս էլ ասել է, որ միևնույն է, ինքը չի կարող հանդուրժել այն, որ իր դեմ բողոքի ակցիա է իրականացվել: Մինչդեռ բողոքի ակցիայի մասնակիցները հրապարակավ բարձրաձայնել են իրենց խնդիրները ու ոչինչ գաղտնագողի չեն արել, ինչպես արել են Ա. և Գ. Զաքարյան եղբայրները: Նրանք արդեն մի քանի անգամ որպես վկայի կարգավիճակով հրավիրվել են իրավապահ մարմինների մոտ ու առաջիկայում հստակեցում է լինելու, թե նրանք ինչ կարգավիճակ կունենան, քանի որ խոսքը վերաբերում է առանձնապես խոշոր չափի փողերի յուրացմանը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/01/1118706/?fbclid=IwAR075BtQUDDnVuEo-z7WyIrCkhAG8SzcWJhwdpAeQjQX4KiFRGdXJz9pXHk]հայտնել է[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիան ինքնաբուխ է եղել, անգամ մարդիկ բոլորն ասում էին, որ մենք բոլորս Ղլեչյան ենք. «Մենք պահանջում ենք, որպեսզի Ալեքսան և Գուրգեն Զաքարյան եղբայրները վերանայեն իրենց որոշումը և Ղլեչյանին չազատեն աշխատանքից»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին, թե ինչի համար են եղբյարները փորձում Ա. Ղլեչյանին ազատել աշխատանքից. «Ա. Ղլեչյանը նրանց դուդուկի տակ չի պարում, իսկ նրանք ստիպում են Ա. Ղլեչյանին, որպեսզի կատարի կրճատումներ, աշխատավարձի ցածրացում, մինչդեռ Ա. Ղլեչյանն էլ պատճառաբանել է, ու նաև հիմնավորել, որ աշխատավարձերը ոչ միայն չպետք է կրճատվեն, այլ կա հնարավորություն՝ ավելացնելու։ Մինչդեռ Զաքարյան եղբայրները, ասես, հայտնված լինեն հայտնի հեքիաթի հերոսի կերպարում, երբ հրեշը նստում էր ջրի պռնկին ու ասում՝ մինչև մի աղջիկ չուտեմ, ջուր չեմ տա։ Հիմա մեր խնդիրն ու մեր պահանջն արդարացի է՝ թող իզուր տեղը կրակի վրա յուղ չլցնեն։ Պայքարի բոլոր օրինական ձևերն օգտագործելու ենք, մինչև արդարությունը հաղթի, ու իզուր չի ժողովրդական խոսքն ասում «գյուղ կանգնի, գերան կկոտրի»։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ փորձել է կոնտակտի մեջ մտնել Ալեքսան Զաքարյանը, սակայն բոլորը գոռում էին, որ՝ չենք հավատում։ Նա նույնիսկ ակցիայի մասնակիցներին ասել է, որ այդ ամենը սուտ է. «Տղամարդու նման ասաց, թե այդ ամենը սուտ է, սակայն ակցիայի մասնակիցները չհավատացին ու անընդհատ վանկարկում էին՝ սուտ է. սուտ է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր