211652_close_icon
views-count17271 դիտում article-date 20:10 12-04-2019

«Սեքյուրիթի Դրիմի» տնօրենն անջատել է Երևանի երթևեկության վերահսկման համակարգը. նրան մեղադրանք է առաջադրվել. NEWS.am

[url=https://news.am/arm/news/506883.html?fbclid=IwAR2ZdnNE_wWaikTZkfMhk-wfuao0VlwDDiMrRXgVMqC_vOM1ZVRt8CZdLdo]NEWS.am[/url]-ը գրում է. «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, որը մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում հաղորդում էր տվել ընկերությունում կատարված ենթադրյալ չարաշահումների դեպքի մասին, մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի։ ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ ապրիլի 8–ին Ղլեչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-257-րդ հոդվածի 1-ին մասի (Համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը), ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի (գողություն կատարելը) հատկանիշներով։ Ըստ գործի նյութերի՝ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը մուտք է գործել ընկերության համակարգչային համակարգ և գործով դեռևս չպարզված անձի միջոցով անջատել է Երևան քաղաքի երթևեկության վերահսկման համակարգը, փոխել դրա գաղտնաբառը, ինչը խաթարել է տվյալ համակարգի աշխատանքը։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/506883.html?fbclid=IwAR2ZdnNE_wWaikTZkfMhk-wfuao0VlwDDiMrRXgVMqC_vOM1ZVRt8CZdLdo]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր