211652_close_icon
views-count58315 դիտում article-date 22:34 09-03-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. «Ռայ» գիշերային ակումբից 30-ամյա երիտասարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Չարենցավանի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Չարենցավան քաղաքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Սահակյանն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է դրսում վայր ընկնելու հետևանքով: Մինչ բժիշկները վիրավորի առողջական խնդիրներով էին զբաղված, Չարենցավանի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ռայ» գիշերային ակումբի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և համաքաղաքացի՝ 29-ամյա Գեղամ Սարգսյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Դ. Սահակյանին: Կարճ ժամանակ անց Չարենցավանի ոստիկանները Գ. Սարգսյանին բերման են ենթարկել ոստիկանության Չարենցավանի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր