211652_close_icon
views-count1658 դիտում article-date 14:55 11-03-2019

Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է կարմրուկի երկու դեպք

2019 թվականին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 2 բերովի դեպք: Առաջին դեպքը կապված է եղել Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու, իսկ երկրորդ բերովի դեպքը Վրաստանով Հայաստան եկած անձի հետ: Երկու դեպքում էլ հիվանդներն Հայաստանում բազմաթիվ մարդկանց հետ շփումներ են ունեցել: «[url=https://armenpress.am/arm/news/967051.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը նշեց, որ երկու քաղաքացին էլ Հայաստանում ստացել են անհրաժեշտ բուժումներ: «Հարցն այն է, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան, և այդ ընթացքում վարակակիրը շփվել է բազմաթիվ մարդկանց հետ: Հիմա մեր կանխատեսումներով, հնարավոր է, իրենց շփումներով պայմանավորված, ևս մեկ երկու դեպք մեր երկրում գրանցվի: Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ Հայաստանում ներկայում ունենք կարմրուկի հետ կապված պատվաստումների բարձր մակարդակ և այս փուլում բռնկումներ չեն սպասվում, մեզ մոտ իրավիճակը հանգիստ է»,-ասաց Գայանե Սահակյանը: Չնայած այն հանգամանքին, որ պատվաստումների բարձր մակարդակ կա, այնուամենայնիվ, մասնագետը հորդորում է պատվաստվել բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով դա չեն արել: «Պատվաստումը շատ կարևոր է, այն կանխարգելիչ բնույթ ունի: Այսօր աշխարհի մի շարք երկրներում հիվանդության բռնկումներ կան, խնդրի առաջ են կանգնել այնպիսի պետություններ, որտեղ երկար տարիներ կարմրուկի բռնկում չի եղել: Տարիներ շարունակ պատվաստումների թվի նվազմամբ պայմանավորված՝ խնդիրը նորից գլուխ է բարձրացնում»,-ասաց Գայանե Սահակյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/967051.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր