211652_close_icon
views-count1666 դիտում article-date 23:06 11-03-2019

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը մասնակցել է հայ ճարտարագետների և գիտնականների կազմակերպության կողմից նախաձեռնած քննարկմանը

Մարտի 10-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը որպես բանախոս մասնակցեց հայ ճարտարագետների և գիտնականների կազմակերպության կողմից նախաձեռնած քննարկմանը, որը վերնագրված էր «Հայաստանի փոխակերպումը՝ թռիչքաձև անցման մարտահրավերներն ու հնարավորությունները»: Այն նվիրված էր Հայաստանի առջև բացված հեռանկարներին՝ ինչպես մարտահրավերների, այնպես էլ հնարավորությունների, ինստիտուցիոնալ կարողությունների և հեռանկարների համատեքստում: Արմեն Բայբուրդյանը ներկայացրեց երկրի քաղաքական հաստատությունների վերափոխման և տնտեսական կայուն վերընթացի տեսլականը՝ պայմանավորված համընդգրկուն բարեփոխումներով: Նա ուրվագծեց հայկական սփյուռքի և մասնավորապես կալիֆորնիահայության անմիջական ներգրավման ուղիները այդ գործընթացներում՝ դրանք համահայկական դիտարկելով: ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրեց նաև, թե ինչ ազդեցություն են ունեցել Հայաստանի քաղաքական վերջին զարգացումները երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական ու հասարակական ոլորտներում՝ միջոցառման վերջում պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին:

Նմանատիպ նյութեր