1550 դիտում
19:54 06-05-2019
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Լաս Վեգաս կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Նևադա նահանգից ԱՄՆ կոնգրեսականի հետ
Մայիսի 2-4-ը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Լաս Վեգաս կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում ունեցավ Նևադա նահանգից ԱՄՆ կոնգրեսական Սյուզի Լիի (Susie Lee) հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին, մասնավորապես Նևադա նահանգի հետ գործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր նաև Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան Արմենյանը: Գլխավոր հյուպատոսը հանդիպեց նաև Լաս Վեգաս քաղաքի տնտեսական և քաղաքային զարգացման տնօրեն Ռիչ Աթկինսի (Rich Atkins) հետ: Նրանք քննարկեցին Լաս Վեգասի նորարարական կենտրոնի հնարավորությունները հայ գործարարների կողմից օգտագործելու ուղիները: Հանդիպման օրակարգում էր նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին Լաս Վեգասի պաշտոնական պատվիրակության մասնակցության հարցը:
Արմեն Բայբուրդյանը հայ-ամերիկյան հարաբերության օրակարգի տնտեսական ոլորտի հարցերը քննարկեց Լաս Վեգասի Առևտրի պալատի նախագահ Բեթ Սիուալդի (Beth Sewald) հետ: Հաշվի առնելով, որ Լաս Վեգասը հայտնի է հյուրանոցային բիզնեսով՝ քննարկման առանցքում էին հյուրընկալության մենեջմենթի, հյուրանոցային և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության հեռանկարները:
Դեսպան Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Նևադայի համալսարանի փոխնախագահ և առաջին պրոռեկտոր Դայան Չեյզի (Diane Chase) և համալսարանի այլ պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերը: Զրուցակիցները կենտրոնացան հյուրընկալության մենեջմենթի և տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության հնարավորությունների վրա:
Արմեն Բայբուրդյանը Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս և Սուրբ Կարապետ եկեղեցիներում հանդիպում ունեցավ ամերիկահայ համայնքի հետ: Գլխավոր հյուպատոսը հարցազրույց տվեց նաև տեղի հայկական «Armount» հեռուստաընկերությանը:
Գլխավոր հյուպատոսն այցելեց Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ, հանդիպեց հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ: Արմեն Բայբուրդյանը մասնակցեց նաև Հայաստանից ժամանած «Cadence» երաժշտախմբի համերգին, որը կազմակերպվել էր ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
952 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ