211652_close_icon
views-count41511 դիտում article-date 23:57 11-03-2019

Գյումրիում դարձյալ գործի են դրվել դանակները. ըստ լրատվամիջոցի՝ էպիկենտրոնում գյումրեցի պատգամավոր Վարդան Ղուկասյանի ազգականն է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 9-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Պետրոսյանին Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխելու փաստով: Նա հիվանդանոց էր ընդունվել որովայնի շրջանում «կտրած ծակած վերք» ախտորոշմամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կումայրիի բաժնի և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ Գ. Պետրոսյանի հետ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող «Կառոնա» վաճառատան դիմաց և այդ ժամանակ նաև «ձախ ստորին վերջույթի գլութելան մկանի շրջանի դրսային երեսի ստորին մասի կտրված վերք, աջ դաստակի հետին մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել նաև Գյումրի քաղաքի Սահմանապահների փողոցի բնակիչ, 17-ամյա Հովհաննես Խանչերյանը: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, իսկ [url=https://armlur.am/884972/?fbclid=IwAR0ymE3cj_HikxPdxSNSc7To5gaS33tTpjYNpLmWgMDh6WkxZ4PiFqTI7WM]Armlur.am[/url] լրատվամիջոցի մեր գործընկերների հաղորդմամբ՝ դանակահարվածներից մեկը Ազգային ժողովի պառգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է: [url=https://armlur.am/884972/?fbclid=IwAR0ymE3cj_HikxPdxSNSc7To5gaS33tTpjYNpLmWgMDh6WkxZ4PiFqTI7WM]ArmLur.am[/url]-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու 47 ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Ինչպես հայտնի է`նախօրեին Գյումրի քաղաքի՝ 1972 թվականին ծնված բնակիչը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ: Նկատենք, որ նախաքննական մարմինը չէր հայտնել, թե ով է դանակահարվել, եւ ով է դանակահարողը.. [url=https://armlur.am/884972/?fbclid=IwAR0ymE3cj_HikxPdxSNSc7To5gaS33tTpjYNpLmWgMDh6WkxZ4PiFqTI7WM]ArmLur.am-[/url]ի տեղեկություններով` դանակահարողը եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսը, որին իրավապահները փնտրում են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր