211652_close_icon
views-count3760 դիտում article-date 22:16 12-03-2019

Հայաստանին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է

Ռուսական գազը Հայաստան փոխադրելու համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին տարանցման համար վճարվող սակագինը բարձրացել է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան: «Գազպրոմ»-ի հետ բանակցություններն ավարտվել են հաջողությամբ, և շուտով Վրաստանը կձևակերպի համաձայնագիրը ռուսական պետական գազային ընկերության հետ: Վրաստանը բարելավել է դիրքերը ռուսական ընկերության նկատմամբ: Տրանզիտի գինը, որը Ռուսաստանը մեզ վճարում է, բարձրացել է, իսկ ռուսական գազի գինը՝ նվազեցվել: Դա այն դեպքում, երբ որևէ մասնավոր բիզնես հետաքրքրվի այլընտրանքով»,- ինչպես փոխանցում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով apsny.ge-ն, ասել է Տուրնավան: Նրա խոսքով՝ ինքը չի կարող հստակ ասել, թե որքան է բարձրացել տարանցման գինը, քանի որ այն համարվում է կոմերցիոն գաղտնիք: Նախքան 2017 թվականը Վրաստանը ռուսական գազի փոխադրման համար ստանում էր տեղափոխված ծավալի 10%-ը: Ավելի ուշ Վրաստանը հրաժարվել էր ռուսական գազից և վճարումը ստանում էր գումարային տեսքով:

Նմանատիպ նյութեր