1986 դիտում
10:21 18-02-2016
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը կնվազեցնի Վրաստանին մատակարարվող իրանական գազի գինը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելին հայտարարել է, որ Վրաստանն ու Իրանը բանակցում են Հայաստանի տարածքով Իրանի գազը Վրաստան մատակարարելու հարցի շուրջ, եւ շատ հավանական է, որ մոտակա ժամանակահատվածում կնքվի պայմանագիր եւ մարտից սկսվի մատակարարումը: Այդ բանակցությունների նպատակով Իրան է այցելել Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Խոսքն, իհարկե, վերաբերում է ոչ թե իրանական գազի, այսպես ասած, ֆիզիկական ծավալներով տեղափոխմանը, քանի որ դրա տեխնիկական հնարավորությունը, այսինքն՝ խողովակաշարը պարզապես չկա, այլ փոխանակմանը: Այսինքն՝ Հայաստանին գազ մատակարարող «Գազպրոմը» Իրանից ստանում է գազը Հայաստանի համար, իսկ Հայաստան մատակարարվող գազից փոխանցում է Վրաստանին: Ինչ ավարտ կունենան այս բանակցությունները՝ ըստ էության դեռ պարզ չէ: Սակայն այս իրավիճակը շատ հետաքրքրական է մեկ այլ տեսանկյունից:
Վրաստանն արդեն մի քանի շաբաթ է, ինչ ինտենսիվ որոնումների մեջ է՝ գազի այլընտրանքային աղբյուրների: Ըստ որում՝ Վրաստանն այս հարցում կարծեք թե ի սկզբանե շատ ավելի նպաստավոր վիճակում էր, քան Հայաստանը: Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ Վրաստանից ավելի առաջ եւ ավելի ակտիվ որոնումների մեջ պետք է լիներ Հայաստանը: Առավել եւս, եթե Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է նաեւ Ռուսաստանին՝ խնդրելով նվազեցնել ռազմավարական գործընկերոջը մատակարարվող գազի գինը: Այսինքն՝ Հայաստանը Ռուսաստանին խնդրել է նվազեցնել գինը, սակայն Վրաստանից ավելի մոտ լինելով, սահմանակից լինելով Իրանին՝ որեւէ քայլ չի անում Իրանի հետ էլ գազի շուրջ բանակցություններ վարելու, ավելի էժան գնով գազ գնելու համար, որ գոնե դրանով նաեւ ՌԴ-ին շահագրգռի իջեցնել գազի գինը:
Իրանին կպած Հայաստանը կանգնած է սառը, իսկ Վրաստանը ինտենսիվ բանակցությունների մեջ է: Եվ սրա պատճառը շատ պարզ է՝ Վրաստանն իրեն թույլ է տալիս վարել ինքնուրույն քաղաքականություն՝ չլինելով «Գազպրոմի», ըստ էության, սեփականությունը կամ վասալը: Իսկ Հայաստանը վերածվել է «Գազպրոմի» մի մասնաճյուղի կամ «Գազպրոմի» դեպարտամենտի, խնդրել է եւ սպասում է խելոք, որովհետեւ «Գազպրոմը» ոչ միայն կարող է մերժել, այլ նույնիսկ թանկացնել գազը:
Չնայած, դատելով Հայաստանի քաղաքացիների կոմունալ վճարումների ծավալներից, որից առկա է համատարած դժգոհություն, «Գազպրոմը» Հայաստանում գազը արդեն թանկացրել է, ինչի պատճառով գրեթե բոլոր քաղաքացիները համատարած դժգոհում են, որ ընթացիկ ձմռանը ստանում են գազի սովորականից ավելի բարձր վարձավճարային տվյալներ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2990 դիտում
16:07 27-02-2015
Ռուսաստանը նվազեցրել է Թուրքիային մատակարարվող գազի գինը
3760 դիտում
22:16 12-03-2019
Հայաստանին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է
8897 դիտում
09:39 16-09-2017
Հայաստան մատակարարվող ռուսական գազի «արտոնյալ» գինը ԵԱՏՄ-ում ամենաթանկն է. «Ժամանակ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»