1789 դիտում
12:10 13-03-2019
Քննարկվել են հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերը զարգացնելու հեռանկարները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսանդր Մանոլևին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Ալեքսանր Մանոլևին ներկայացուցչական պաշտոնական և գործարար պատվիրակությամբ Հայաստան ժամանելու համար։
Կողմերն ընդգծել են, որ թե՛ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը և թե՛ դրա շրջանակներում տեղի ունեցող գործարար համաժողովը կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրատնտեսական կապերի վրա։
Ալեքսանր Մանոլևի խոսքով՝ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել գործարար համաժողովի արդյունքները՝ հետամուտ լինելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նշել է, որ կան տնտեսության մի շարք հեռանկարային ոլորտներ, որոնց ուղղությամբ երկու երկրները կարող են զարգացնել համագործակցությունը՝ դրանք առավել խորությամբ ուսումնասիրելով։
Պաշտոնյաները պայմանավորվածություն են ձեռք բերել փոխգործակցություն հաստատել Հայաստանի և Բուլղարիայի փոքր և միջին ձեռներեցության զարգացման գործակալությունների միջև՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։
Տիգրան Խաչատրյանը և Ալեքսանր Մանոլևը, որպես համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտ, առանձնացրել են նաև զբոսաշրջության ոլորտը։
Նախարար Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցելու այն բոլոր գաղափարներին և ապա բիզնես ծրագրերին, որոնք կնախաձեռնի երկու երկների մասնավոր հատվածը։
Նմանատիպ նյութեր
2058 դիտում
14:12 13-02-2018
Բուլղարիայի գործարար պատվիրակության հետ քննարկվել են հայ-բուլղարական գործարար կապերը
1692 դիտում
20:01 05-12-2019
Քննարկվել են Հայաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության տնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»