4064 դիտում
15:12 30-05-2018
Քննարկվել են Հայաստանու Ղազախստանի միջև առկա առևտրատնտեսական կապերը, տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտում համագործակցության ծրագրերը
ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազանին։
Ողջունելով դեսպանին` նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։ Թիմուր Ուրազանին էլ իր հերթին շնորհավորել է Աշոտ Հակոբյանին նշանակման կապակցությամբ։
Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերը, տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտում համագործակցության ծրագրերն ու ապագա անելիքները, այդ թվում ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակներում համատեղ արվող քայլերը։
Դեսպանը բարձր է գնահատել ԵԱՏՄ համագործակցության շրջանակում Հայաստանի հետ ընդհանուր ջանքերը թվայնացման գործընթացում։
Դեսպանը ներկայացրել է նաև Ղազախստանում ՏՏ ոլորտի, մասնավորապես տեխնոլոգիական ստարտափների զարգացմանն ուղղված իրենց քաղաքականությունը։ Քննարկվել են համագործակցության հնարավորություններ նաև այս ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
1789 դիտում
12:10 13-03-2019
Քննարկվել են հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերը զարգացնելու հեռանկարները
1452 դիտում
13:59 14-10-2022
Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
1006 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
985 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
919 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր