211652_close_icon
views-count3673 դիտում article-date 15:21 13-03-2019

Բեռլինում տեղի է ունեցել Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գերմանաբնակ տենոր և երգահան Մասիս Առաքելյանը մարտի 3-ին Բեռլինի Կայզեր-Վիլհելմ-Գեդեխթնիս եկեղեցում իր «Կռունկ և պոետի սերը» ծրագրով հանդես եկավ Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված մենահամերգով։ Համերգի նախաձեռնողը, կազմակերպիչն ու ֆինանսավորողը Մասիս Առաքելյանն էր։ Սա հայ-գերմանական երաժշտության համերգ էր հայ և գերմանացի երաժիշտներից կազմված քառյակի մասնակցությամբ՝ Դիթլինդ-Մարիա Շթռոփալ (դաշնամուր), Դավիթ Խաչատրյան (ջութակ), Միքայել Հախնազարյան (թավջութակ), Մասիս Առաքելյան (տենոր և կոմպոզիցիա): Համերգում ներկայացվեցին նաև ձայնասկավառակի բազմաթիվ երգերի համար արվեստագետի կողմից ջութակի և թավջութակի համար գրված և որպես քառյակ մշակված ստեղծագործություններ։ Արևմտյան Բեռլինի ամենահայտնի եկեղեցու պատմության մեջ, ի շնորհիվ Մասիս Առաքելյանի, առաջին անգամ հայ և գերմանական գեղարվեստական երգերը փոփոխելով և նրբորեն միմյանց մեջ հոսելով, ցուցադրեցին իրենց նմանություններն ու նույն նյութը տարբեր ուղիներով ներկայացնելու արվեստը։ Այս աշխատանքը հատկանշական էր նրանով, որ արվեստագետն իր կողմից, որպես գեղարվեստական երգ մշակված, Կոմիտասի, Գրիգոր Թալյանի և իր ստեղծագործությունները կողք-կողքի ներկայացրեց գերմանացի հայտնի կոմպոզիտոր և գերմանական գեղարվեստական երգի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռոբերտ Շումանի ստեղծագործությունների հետ։ Գերմանացի և այլ ազգերի հյուրերի արձագանքը չափազանց դրական էր։ Հայ և գերմանական երաժշտության համադրումն ու համեմատումը, որպես նոր աշխատանք, հետաքրքրել և հիացրել էր պահանջկոտ հանդիսատեսին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր