211652_close_icon
views-count3759 դիտում article-date 22:55 26-10-2018

Ուժգորոդում կայացել է Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զակարպատիեի տարածաշրջանային ֆիլհարմոնիկում (ք. Ուժգորոդ) տեղի ունեցավ հայոց պետականության վերականգնման 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպել էր «Արարատ» հայկական մշակութային միությունը: Փողային-էստրադային նվագախումբը կատարել է հայ և ուկրաինացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս մասին հայտնում է [url=http://ua-report.info/news/owjhgorodowm_kayacav_er_ani_2800_amyakin_nvirvac_hamerg/2018-10-26-2079#]AnalitikaUA.net[/url]-ը: Համերգի դիրիժորը Ուկրաինայի վաստակավոր արտիստ Վլադիմիր Սպիվակն էր։ Համերգի շրջանակներում «Արարատ» մշակութային միությունը շնորհակալություն հայտնեց Զակարպատիեի տարածաշրջանի պետական կառավարման ղեկավար Գենադի Մոսկալին և Ուժգորոդի քաղաքապետ Բոգդան Անդրեևին: Հատուկ ուշադրության արժանացան նաև հայ համայնքի ներկայացուցիչները համայնքային կյանքում ցուցաբերած ակտիվության և բարեխիղճ աշխատանքի համար: Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ մշակույթը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր