43193 դիտում
12:23 14-03-2019
Հերթական խոշոր չափի զենք-զինամթերքի հայտնաբերումը՝ ոստիկանության կողմից. ոստիկանների բացատրական աշխատանքները դրական արդյունք տվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության մարզային վարչություններն ու տարածքային բաժինների ծառայողները հսկայածավալ աշխատանքների արդյունքում բնակչության մոտ հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, իսկ շատ դեպքերում էլ քաղաքացիները ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում իրենց մոտ պահվող զենքն ու զինամթերքները ներկայացրել են տարածքային բաժիններին։
Երեկ՝ մարտի 13-ին, հերթական խոշոր չափի զենք-զինամթերքի ինքնակամ հանձնման դեպքն է գրանցվել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների, ինչպես նաև վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի աշխատակիցների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայացել նույն վարչական շրջանի բնակիչ՝ 58-ամյա Թամարա Շ-ն և հայտնել, որ պատրաստ է իրավապահներին ներկայացնել Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ եղբորը (ով մահացել է 2014 թվականին) պատկանող Կոտայքի մարզի Քարաշամ գյուղում գտնվող տան խորդանոցում պահվող զենք-զինամթերքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կարճ ժամանակում մասնագետների հետ այցելել են զենք-զինամթերքի պահման վայր, որտեղ հայտնաբերել են 7 հատ «ԱԿ» տիպի 7.62 մմ տ/չ ինքնաձիգ , «ՏՕԶ-8» տիպի 3 հատ հրացան, թիվ 7,62,54 համարի «Մոսեին» տիպի հրացան, 1 հատ 9 մմ տ/չ ատրճանակ-գնդացիր, 42 հատ «Ֆ-1» նռնակ, 30 հատ նռնակի պայթուցիչ, «ՄՊ-40» գերմանական գնդացիր, 1 հատ «ՌՊԳ-22» նռնականետ, 5 հատ պայթուցիչ, 7 հատ ական, 514 հատ գնդացրի փամփուշտ, 1 արկղ 5.6 մմ տ/չ «ՏՕԶ» հրացանի փամփուշտ:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է՝ այն քաղաքացիները, ովքեր ինքնակամ ոստիկանություն կներկայացնեն իրենց մոտ եղած ապօրինի զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը և այլ առարկաներ, ապա կազատվեն քրեական պատասխանատվությունից, հակառակ դեպքում միևնույն է՝ ուշ թե շուտ, իրավապահները հայտնաբերելու են ու այդ դեպքում նրան կենթարկվեն քրեական պատասխանատվության։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+