211652_close_icon
views-count3029 դիտում article-date 17:18 14-03-2019

Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկված 19 անձանց հարցով ՄԻՊ ներկայացուցիչները Ոստիկանությունում են. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/03/14/ombuds/2948001?fbclid=IwAR1kQaeSq6HzA7M7l50XRGDZpFLYAEDd984caoL4ePdqoTMLHOjUkbMVBts]Tert.am[/url]-ը գրում է. Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկված 19 անձանց իրավունքների երաշխավորման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանությունում: Ստացվել է ահազանգ աշխատակազմ: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ, ստուգել բերման ենթարկման հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը: Մասնավորապես, Պաշտպանի ներկայացուցիչները արձանագրել են, որ 17 անձ վարչական բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու, 1 անձ՝ դիտավորությամբ գույքը ոչնչացնելու, 1 անձ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Բերման ենթարկված 17 անձ արդեն ազատ է արձակվել, 2 անձի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման ներքո։ Նշենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/14/ombuds/2948001?fbclid=IwAR1kQaeSq6HzA7M7l50XRGDZpFLYAEDd984caoL4ePdqoTMLHOjUkbMVBts]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր