1029 դիտում
20:25 15-03-2019
Արման Թաթոյանը ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է ՔԿՀ-ներում անձանց պահման պայմանները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, քրեակատարողական հիմնարկներում անձանց պահման պայմանները, կանանց և երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Պաշտպանի աշխատակազմի գործունեությանը՝ կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության հետ:
Կողմերը քննարկել են նաև Ֆինլանդիայի աջակցությամբ Պաշտպանի աշխատակազմի իրականացրած նախադպրոցական, ինչպես նաև հանրակրթական, երեխայի խնամք իրականացնող հաստատություններում ջրի հասանելիության և սանիտարական պայմանների մշտադիտարկման արդյունքները:
Դեսպան Արյա Մակոնեն շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակը:
Նմանատիպ նյութեր
922 դիտում
20:32 02-02-2024
ՄԻՊ Մանասյանը ուսումնասիրել է «Նուբարաշեն» և «Աբովյան» ՔԿՀ-ներում ազատազրկվածների պահման պայմանները
2617 դիտում
20:58 15-03-2019
Ստուգվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում անձանց պահման պայմանները. արձանագրված խախտումները կվերացվեն սեղմ ժամկետներում
1355 դիտում
13:23 10-04-2019
Ստուգվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում անձանց իրավունքների իրացման, պատժի կրման և պահման պայմանները
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան