102755 դիտում
17:53 30-06-2022
Արտակարգ դեպք «Արարատ» բժշկական կենտրոնում. 63-ամյա տղամարդը դանակը ձեռքին մտել է հիվանդանոց, հայհոյանքներ հնչեցրել, ասելով, որ պետք է բժշկին սպանի
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այդ օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոնի ընդունարանում ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 63-ամյա Գեղամ Կ.-ն դանակը ձեռքին մտել է ընդունարան և հերթափոխային բուժքրոջ ներկայությամբ սպառնալիքներ է հնչեցրել, հայտարարելով ՝ ուր է բժիշկ Համարչյանը, որ նրան սպանելու է, ապա անհասցե հայհոյանքներ է հնչեցրել և մոտ կես ժամ խանգարել հիվանդանոցի բնականոն աշխատանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո Գեղամ Կ.-ն դուրս է եկել հիվանդանոցի բակ, կոտրել գարեջրի շիշը և վնասել իր ձախ նախաբազուկը:
Հիվանդանոց ժամանած ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը վնասազերծել է Գեղամ Կ.-ին, տեղափոխել ոստիկանության Արարատի բաժանմունք և որոշ ժամանակ անց նրան բաց են թողել:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բսաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
37439 դիտում
15:23 29-09-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 31-ամյա տղամարդը սղոցն ու դանակը ձեռքին սպառնում էր կտրել ոստիկանների պարանոցը