211652_close_icon
views-count169727 դիտում article-date 11:58 03-08-2019

Կոտայքի մարզի ոստիկանները, քննիչներն ու ԱԱԾ-ի ծառայողները ժամերի ընթացքում հայտնաբերեցին գործարար «Շշի Մելոյի» և նրա թիկնապահների նկատմամբ պայթեցման եղանակով սպանության փորձ կատարողներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ՝ նույն վարչության Աբովյանի քննչական բաժնում ստեղծվել է քննչական խումբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը ստեղծվել է երեկ, օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին Ազգայի ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող Nissan Patrol մակինշի ավտոմեքենան պայթեցնելու փաստով։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 2-ին մասի 6-րդ կետի (սպանության փորձ) և 235 հոդվածի (ապօրինի զենք ձեռք բերելու) հատկանիշներով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 2-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի), նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները (բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Մկրտչյանի) և Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ հսկայական օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում Կոտայքի մարզային քննչական վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, նրանք են՝ Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը և Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Պետրոս Էլբակյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Վերջիններս կասկածվում են Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում գործարար Մ․ Մանուկյանին պատկանող ապակյա տարաների գործարանի հարևանությամբ գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված ռազմամթերք հանդիսացող պայթուցիկով պայթյուն իրականացնելու մեջ, ինչի հետևանքով պետք է պայթեր գործարարի Range Rover-ն ու նրան ուղեկցող թիկնապահների Nissan Patrol-ը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք նախկինում եղել են դատապարտված, և քննչական խմբում ներգրավված քննիչների որոշմամբ՝ ձերբակալվել են։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, թե ովքեր են եղել Range Rover մակնիշի և Nissan Patrol մակնիշի ավտոմեքենաներում։ Երեկ նաև էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, որ դեպքի վայրում Range Rover մակնիշի ավտոմեքենան վարել էր գործարար Մ․ Մանուկյանի որդին, սակայն այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Կոտայքի մարզի քննիչներն ու ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերեցին «օրվա հերոսին», ով ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվեց Կոտայքի մարզի քննչական վարչության։ Նա Մ․ Մանուկյանի թիկնապահ Մարկոս Մարկոսյանն է, ով պայթյունի պահին մյուս թիկնապահների՝ Էդգար և Վահան Եղիազարյանների ու Մաթևոս Կարապետյանի հետ եղել են ավտոմեքենաներում։ Ավելի վաղ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/02/1131619/?fbclid=IwAR3jygLWIrXg2tbNv-VAw_MqM5VOSPAno9JqC48-vVZP7fZ7oP7qGBHedxs]հայտնել էր[/url], որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի), ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի) գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Մարկոս Մարկոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այսօր՝ օգոստոսի 2-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր»-ի մոտ, առևանգել էր «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանին պատկանող, պայթյունի հետևանքով վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան, սակայն ոստիկաններն ու քննիչներն ավտոառևանգողին ապացուցեցին, որ «գողի ու ... օրը 40 օր է» և 40 րոպե չանցած՝ նա արդեն ձեռնաշղթայված տեղափոխվեց քննչական վարչություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները, քննիչներն ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նշված պայթյունը կատարելու կասկածանքով 1 հոգու նույնպես բերման են ենթարկել Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաքննության շահերից ելնելով՝ այդ քաղաքացու, ով նույնպես «կանդալված» է, տվյալներն այս պահին չենք հրապարակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մարկոսյանն աշխատում է գործարար Մ. Մանուկյանի մոտ՝ որպես թիկնապահ։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 267+
267+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր