211652_close_icon
views-count14756 դիտում article-date 19:55 16-03-2019

Վարչապետի առջև կինը մարզպետ Գարիկ Սարգսյանին մեղադրեց. «Նրա մորաքրոջ հարսը դպրոցում աշխատանքի է անցել», Aravot.am, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անակնկալ այց կատարեց Արարատի մարզի Ռանչպար գյուղ՝ ծանոթանալու բնակիչների խնդիրներին, հայտնում է [url=https://www.aravot.am/2019/03/16/1029164/?fbclid=IwAR3mJ29KdMubaosy6zjf_rLgvohQuguoGIVS22MsOBaZdWBsyQyXLb6rFtY]Aravot.am[/url]-ը: Ապա Նիկոլ Փաշինյանը եղավ Ավշար գյուղում: «Ավշարի դպրոցում հինգ օր է՝ դասապրոցես չկա»,- նրան տեղեկացրեց բնակիչներից մի կին: Պարզվեց՝ վարչապետը տեղյակ չէր դասադուլից: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը բացատրեց. «Նոր տնօրեն է ընտրվել՝ յոթ «կողմ» և մեկ «ձեռնպահ» ձայներով: Առաջին օրը ուսմասվարի աշխատելու հետ կապված խոսակցություն՝ ներքին խնդիր է եղել: Ծնողները և աշխատակազմն ասում են, որ այդ տնօրենը չպետք է աշխատի»: Կինը շտապեց ուղղել մարզպետին. «Չկա նման բան պարոն վարչապետ: Խնդիրն այն է, որ նորանշանակ տնօրենն ուղղորդված կերպով եկել է մեր դպրոց, իրեն ընտրողներից երկուսը ևս ուղղորդված են եղել: Նա իր հետ դպրոց է բերել նոր ուսմասվարի, որը մեր հարգելի-սիրելի մարզպետի բարեկամն է: Որքան գիտեմ՝ մորաքրոջ հարսն է: Քառասուն տարվա ստաժով ուսմասվարին, որի փոխարեն եկել է, կոպիտ կերպով ասել են հեռանա դպրոցից, քանի որ տնօրենին իր վստահված անձն է պետք»: Գարիկ Սարգսյանը բարկացավ. «Դե վերջացրեք, էլի…արդեն 10-րդ մորաքրոջս հարսն է»: Կինը, սակայն, պնդեց. «Մորաքրոջ հարսն է, անունն էլ՝ Աստղիկ»: Ապա Գարիկ Սարգսյանն ասաց. «Ում անունը տալիս են, իսկապես իմ մորաքրոջ հարսն է, բայց ոչ մի նշանակում չի եղել»: Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2019/03/16/1029164/?fbclid=IwAR3mJ29KdMubaosy6zjf_rLgvohQuguoGIVS22MsOBaZdWBsyQyXLb6rFtY]Aravot.am[/url]-ում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր