5267 դիտում
19:17 23-02-2018
Սամվել Նիկոյանն ԱԺ-ում խոսեց իր ապրած դժոխքի մասին ու Քոչարյանին, Տեր-Պետրոսյանին մեղադրեց Մարտի 1-ի համար. Aravot.am
ԱԺ-ում Սամվել Նիկոյանը Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ասաց՝ «Դա բոլորիս խղճի վրայից պետք է դուրս գա, եթե որեւէ մեկը սխալ է արել, թող պատժվի, թե չէ մենք ապրում ենք այդ ծանր բեռով»:
Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելքի» հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ Սամվել Նիկոյանը, որի նախագահությամբ ժամանակին հանձնաժողով էր ստեղծվել ԱԺ-ում, պատմեց, թե ինչ տեղեկատվության են իրենք տիրապետել:
Նա ասաց, որ հասարակության մի մասը, զոհերի հարազատներն իրենց չէին վստահում ու ուզում էին ինչ-որ գործ անել, ապացուցել, որ իրենք կաշկանդված չեն, փրկել հանձնաժողովի դեմքը:
Նիկոյանը դատախազությանը կոչ արեց, որ հիմա տեխնոլոգիաները զարգացել են, եթե հնարավորություն կա, դա հիմա գոնե պարզեն. «Դա բոլորիս խղճի վրայից պետք է դուրս գա, եթե որեւէ մեկը սխալ է արել, թող պատժվի, թե չէ մենք ապրում ենք այդ ծանր բեռով: Շատ դժվար է: Ես անընդհատ հիշում եմ այդ իրադարձությունները:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/02/23/938987/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2020 դիտում
21:10 04-11-2021
Շիրակի հեռացող մարզպետը խոսեց հրաժարականի ի՛ր պատճառների մասին․ նրա հրաժեշտի ասուլիսը. .aravot.am
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին