211652_close_icon
views-count37239 դիտում article-date 10:44 29-04-2024

Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում․ ըստ մորաքրոջ՝ երեխային դասղեկը վիրավորում է, ասելով․ «Մի մատով երկու աչքերդ կհանեմ» և հաճախակի հարվածում է երեխաներին

Այսօր՝ ապրիլի 29-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ Կարինե Բրեյանը, ով իր բողոքի ձայնն էր բարձրացնում՝ ուղղված Երևանի թիվ 140 դպրոցում իր քրոջ երեխայի հասցեին հնչեցված վիրավորանքների և չդադարող վախերի մասին։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում կինը ասաց․ «Երեխան դասերից գալիս էր ճնշված, նեղված, ասում էր, որ երեխեքը նեղացնում են ճնշում են։

Ես զգուշացրեցի դասղեկ Սոֆիա Եղյանին, խնդրեցի երեխայի տեղը փոխի։ Դասղեկը ոչինչ չձեռնարկեց։ Անցնում է մի քանի օր ու դասընկերներից մեկը իր ձեռքը կծում է։

Այդ երեխան գնում խաբար տալիս դասղեկին, թե իբր իմ երեխան է կծել, այնինչ ինքն է իր սեփական ձեռքը կծած լինում։ Դասղեկը փոխանակ ճշտի իրականում ինչ է եղել, իմ երեխային ասում է, որ մի մատով երկու աչքերը կհանի վրայից, «չերեզ» ոստիկանություն սաղ ընտանիքին կորցնել կտա ու նման բաներ։

Էսօր իմ երեխան վախի մթնոլորտում է սովորում, դասղեկը բազմիցս հարվածում է երեխաներին»։

Վերջում մեր զրուցակիցը ասաց, որ երեխայի հանդեպ դասղեկի նման վերաբերմունքի պատճառը կայանում է նրանում, քանի որ ինքը երբեք դպրոցի անհասականալի ու անհիմն դրամահավաքներին չի մասնակցում, իսկ դրամահավաքները, ըստ մեր զրուցակցի, շատ հաճախակի են լինում։

Կ․ Բրեյանը խնդրեց իրավապահ կառույցների և ԿԳՄՍ նախարարության ուշադրությունը ու հետևողականությունը։

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր