3929 դիտում
14:18 17-03-2019
Հայաստանի Հանրապետության` ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» արժեքով
Օրեր առաջ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը:
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը»:
Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվեց ևս մեկ՝ «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» արժեքով, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ հայտ ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու հանգամանքով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի հայտեր ներկայացնելու ընթացակարգային մի շարք որոշումներով խրախուսվում է տարբեր անդամ պետությունների համատեղ հայտերի գրանցումը: Որպես համաքրիստոնեական կանգուն հնագույն սրբատեղի և իբրև համամարդկային մշակութային արժեք՝ 1955 թվականից վանքը ներառված է Իրանի պատմական հուշարձանների, իսկ 2008 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում «Իրանի հայկական վանական համալիրները» անվանակարգով: «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» տարրի գրանցմամբ կարժևորվի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությունն ու կենսունակության ապահովումը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային համագործակցությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում գրանցված տարրերը ՅՈՒՆԵՍԿՕ են ներկայացվում ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում քննարկվելուց և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո միայն:
Նմանատիպ նյութեր
1381 դիտում
13:14 29-04-2021
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով
1297 դիտում
14:04 24-03-2022
«Ասեղնագործություն» տարրը գրանցվեց ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան