211652_close_icon
views-count1955 դիտում article-date 23:45 17-03-2019

Դոնալդ Թրամպը Google-ին մեղադրել է Չինաստանին և նրա բանակին օժանդակելու մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպն իր թվիթերի էջում գրառում է կատարել. «Google-ը օգնում է Չինաստանին և նրա բանակին, բայց ոչ՝ ԱՄՆ-ին: Ահավոր է: Լավ նորությունը կայանում է նրանում, որ նրանք օգնում էին նաև անազնիվ Հիլարի Քլինթոնին, այլ ոչ թե՝ Թրամպին: Եվ ի վերջո ի՞նչ ստացվեց», գրել է Թրամպն առանց պարզաբանելու, թե կոնկրետ ինչ նկատի ունի: Թրամպը գրառումը կատարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը՝ հանդես գալով ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումներում, հայտարարել էր, որ Google-ը Չինաստանում հսկայական օգուտ է բերում այդ երկրի զինված ուժերին: Google կորպորացիան հերքել է մեղադրանքները, թե ինքը համագործակցում է չինական բանակի հետ: «Մենք չենք աշխատում չինական բանակի հետ: Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի կառավարության հետ, այդ թվում՝ պաշտպանության նախարարության, բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ կիբերանվտանգությունը, անձնակազմի հավաքագրումն ու առողջապահությունը», նշված է ընկերության հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր