1651 դիտում
09:09 20-01-2021
Կանաչ կլիմայի հիմնադրամից Հայաստանը 20 մլն դոլար դրամաշնորհ է ստացել, սակայն համակարգող խորհուրդը 1 տարի է՝ չի գործում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումն իրականացվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելի քան մեկ տարի է, ինչ այն չի գործում, և սա այն դեպքում, երբ 2015 թվականի դեկտեմբերին աշխարհի առաջնորդներն ընդունել են կլիմայի փոփոխության նոր` Փարիզյան համաձայնագիրը, որով որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում՝ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը:
Հայաստանը ևս ստորագրել է կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը` պարտավորվելով մասնավորապես 35 տարվա ընթացքում ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակել 633 մլն տոննայի սահմաններում: Ավելին՝ «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ից տարածաշրջանում Հայաստանն առաջինն է ստացել դրամաշնորհ` 20 մլն դոլարի չափով: Ավելին՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման աշխատանքները պետք է մեկնարկեին 2020 թվականից:
Հայաստանը կլիմայի փոփոխության շրջանակներում նաև պարտավորվել է անտառապատ տարածքներն ավելացնել մինչև 265 հազար հեկտարով: Մինչև 2030 թվականը պետք է երկրները ներկայացնեն, թե վերցրած պարտավորություններից որքանն են իրականացրել:
Արդյոք Հայաստանը կիրականացնի ստանձնած պարտավորությունը` ցույց կտա ժամանակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդի չգործելու պատճառը ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխությունն է: Առաջիկայում խորհրդի կազմը կձևավորվի, որի նախագահի իրավասությունը կվերապահվի ՀՀ փոխվարչապետին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2501 դիտում
11:41 18-03-2019
Վարչապետի տիկնոջ գրասենյակը հերքում է՝ Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ չի ստացել
1431 դիտում
15:29 13-04-2021
ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամի ընդլայնում են կանաչ ֆինանսավորումը Հայաստանում
1406 դիտում
16:43 15-04-2021
ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամի ընդլայնում են կանաչ ֆինանսավորումը Հայաստանում
Այս բաժնից
2293 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2086 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1558 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»