3255 դիտում
14:29 18-03-2019
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ներկայացրել է պարենային մթերքների 2019թ. փետրվար ամսվա գնային ինդեքսը
Հռոմ, Իտալիա – Գյուղատնտեսական մթերքների համաշխարհային գները փետրվարին աճել են. [url=http://www.fao.org/worldfoodsituation/foodpricesindex/ru/]պարենային մթերքների գնային ինդեքսը[/url] կազմել է 167.5 նիշ, ինչը 1.7 տոկոսով բարձր է հունվար ամսվա ցուցանիշից: Այսպիսի աճը մասամբ պայմանավորված է կաթնամթերքի գների կտրուկ բարձրացմամբ:
Ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ներկայումս գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա`սկսած 2018թ.-ի օգոստոս ամսից, սակայն դեռևս մոտ 2.3 տոկոսով ցածր է անցած տարվա նույն ամսվա համեմատ:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը փետրվարին կազմել է միջինը 169 կետ, ինչը բավականին բարձր է հունվար ամսվա համեմատ և հիմնականում պայմանավորված է եգիպտացորենի գնի կայունությամբ:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը աճել է 1.8 տոկոսով`դառնալով 133.5 կետ, հասնելով իր ամենաբարձր մակարդակին`2018թ.-ի հոկտեմբերից ի վեր: Փետրվար ամսվա աճը հիմնականում պայմանավորված է եղել արմավենու, սոյայի և արևածաղկի յուղերի բարձր գնառաջարկով:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը շատ քիչ աճ է գրանցել, որն էլ պայմանավորված է տավարի և խոզի մսի բարձր գների հետ:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունվարի համեմատ աճել է 5.6 տոկոսով, որը հետևանք է զտված և չզտված կաթի փոշու ու պանրի ներկրման բարձր պահանջարկի: Կարագի գների բարձրացումն էլ հետևանք է կարագի արտադրության սեզոնային կանխատեսելի անկմանբ:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունվարի համեմատ աճել է 1.2 տոկոսով՝ շաքար արտադրող հիմնական երկրներից որոշներում արտադրության հեռանկարների հետ կապված մտահոգությունների պատճառով:
Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների կանխատեսումներին կարող եք ծանոթանալ [url=http://www.fao.org/worldfoodsituation/csdb/ru/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2348 դիտում
22:16 05-04-2019
Պարենային մթերքների գնային ինդեքսը մարտին կայուն է եղել. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին