211652_close_icon
views-count5571 դիտում article-date 18:15 18-03-2019

Հաղթանակի աստված Վահագնի ծննդյան օրը «Արորդիների Ուխտ»-ի ներկայացուցիչները կդիմավորեն «Գառնի» արգելոց-թանգարանի տարածքում.

«Արորդիների Ուխտ»-ը և «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հրավիրում է մասնակցելու միջոցառմանը: Կնշվի Ամանորն ու Վահագնի ծնունդը: Հեթանոս հայերը առաջնորդվելով արևային օրացույցով՝ գարնանային գիշերահավասարի օրը նշել են գարնան սկիզբը: Արեգ ամսվա Արեգակի օրը նշվել է նաև հաղթանակի աստված Վահագնի ծնունդը: Նրա ծնունդով է սկսվել Նոր տարին: Մինչ բուն տոնախմբությունը «Արորդիների Ուխտ»-ի ներկայացուցիչները փոքր խմբով արևածագը կդիմավորեն արգելոց-թանգարանի տարածքում: Տոնական արարողության ամենաուշագրավ մասերից մեկն էլ՝ ծիրանենու զարդարումն է: Հին Հայաստանում այն Կենաց ծառի խորհրդանիշ է եղել: Միջոցառման մասնակիցները ցանկություն կպահեն ու եռագույն ժապավեններով կզարդարեն արգելոց-թանգարանի տարածքում շուրջ 20 տարի առաջ տնկված ծիրանենին: Միջոցառումը կշարունակվի երաժշտությամբ, Գառնի համայնքի մշակույթի պալատի սաների երգ ու պարի կատարումներով: Ներկաներին կբաժանվեն արևխաչերով տարեհաց ու մեկական ումպ գինի: [b] «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]

Նմանատիպ նյութեր