5215 դիտում
11:45 29-10-2017
«Սույն օրինագիծը զրկում է ծնողին իր զավակներին դաստիարակելու հնարավորությունից». «Արորդիների Ուխտ»-ը անընդունելի է համարում հայ ընտանիքի դեմ ուղղված օրինագիծը
Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել «Արորդիների Ուխտ» կազմակերպության Մեհենական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառվող «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը:
Արորդիների Ուխտն արձանագրում է, որ նշված օրինագիծը, հակասելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (մասնավորապես` 31, 36, 37 հոդվածներին), և միաժամանակ նրա հռչակված նպատակը չի համապատասխանում բովանդակությանը, կտրում է ընտանիքները տոհմական ավանդույթներից, բարոյական ու հոգեւոր արժեքներից: Եթե ընտանիքը կտրվի տոհմական ավանդույթներից– անօրինությունը կտիրապետի ամբողջ ընտանիքի մեջ:
Արորդիների Ուխտը գտնում է, որ նման օրենքը չի բխում բնական օրինաչափությունից, եւ դրա առաջ բերելը ամբողջությամբ արհեստական է: Դեմ լինելով բռնության դրսեւորումներին` այդ թվում` ընտանիքներում, Արորդիների Ուխտը չի տեսնում առանձին օրենքի ընդունման անհրաժեշտություն: Օրենքը կենսական է ու օգտակար, եթե ձեւավորվում է բնական օրինաչափությամբ, իսկ տվյալ դեպքում բնական օրինաչափությունն իսպառ բացակայում է: Անբնական օրենքն է առաջ բերում ոճրագործություն, և այսպիսի օրենքի ընդունումը միայն կավելացնի բռնությունը:
Ներկայացված օրինագիծը, սկսած նրա անվանումից, ուղղված է հայ ընտանիքի ինստիտուտի դեմ: Վտանգում է հայոց ավանդույթները, ազգային արժեքները, սերունդների միջեւ հազարամյակներով հղկված փոխհարաբերությունները: Բավական է ասել, որ սույն օրինագիծը զրկում է ծնողին իր զավակներին դաստիարակելու հնարավորությունից եւ մխրճվում է հայության մեջ ավանդաբար սուրբ համարվող ընտանեկան միջանձնային փոխհարաբերությունների մեջ: Հանցանք է անհատի անպատասխանատվությունը ընտանիքի հանդեպ, մինչդեռ սույն օրինագիծը հողին է հավասարացնում անհատի ներընտանեկան պատասխանատվությունը: Այն պարարտ հող է նախապատրաստումում ընտանիքում փոխադարձ անվստահություն, անհանդուրժողականություն, հոգեբանական պառակտում ստեղծելու համար:
Խստիվ անթույլատրելի է երեխաներին իրենց Տոհմից կտրելը, մինչդեռ այդ հակազգային ու հակաարարչական խայտառակ օրինագծի մեջ ներդրվում է երեխաներին ընտանիքից կտրելու ապազգային համակարգ (40 անգամ օգտագործվում է «ապաստարան» բառը): Առանց դատ ու դատաստանի, հնարավորություն է ստեղծվում, զուտ ինչ-որ ենթադրությունների հիման վրա, կործանել հայության հիմքերի հիմքը` ընտանիքը: Սույն օրինագիծը հիմքեր է ստեղծում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ապաստարաններ տեղափոխելու համար` կասկածի տակ դնելով նրանց հետագա ճակատագիրը և հայ մեծանալու հնարավորությունը:
Արորդիների Ուխտը համոզված է, որ սույն օրինագիծը ի հայտ է եկել անդրազգային հաստատությունների կողմից ճնշումների, ինչպես նաեւ ֆինանսական շահագրգռության արդյունքում:
Արորդիների Ուխտը հայտարարում է, որ դեմ է առհասարակ նման օրենքի ի հայտ գալուն, և ամեն ինչ անելու է հայ ընտանիքի ու ազգային արժեքների անձեռնմխելիությունն ապահովելու համար:
Արորդիների Ուխտը կոչ է անում հայությանը ակտիվորեն պայքարել այս ազգադավ նախաձեռնության դեմ:
[b]Արորդիների Ուխտի Մեհենական խորհուրդ[/b]
Նմանատիպ նյութեր
2133 դիտում
12:21 26-03-2018
Հայ ընտանիքն առանցքային դեր ունի հայ մանուկներին ազգային արժեքներով դաստիարակելու մեջ. Արամ Ա
38771 դիտում
23:56 19-06-2017
Տեսահոլովակի պրեմիերա. Նշան Մանուչարյան. «Ուխտ եմ արել»
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին