3174 դիտում
23:36 18-03-2019
Դյուսելդորֆում քննարկել են գերմանական շուկայում հայկական խմիչքների լայն սպառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը
Մարտի 17-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ներկա գտնվեց ՊրոՎայն (ProWein) գինիների և ալկոհոոլային խմիչքների ամենամյա խոշորագույն տոնավաճառին, որին այս տարի ևս Հայաստանը մասնակցում է առանձին տաղավարով։
Հայկական մշտապես բազմամարդ տաղավարում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ ներկայացված էր ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող շուրջ 20 հայկական ընկերություն։
Վերջիններս հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը, տեղեկատվական նյութեր, դեսպանի հետ քննարկեցին գերմանական շուկայում հայկական ալկոհոլային խմիչքների լայն սպառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Բացմանը ներկա էին Հյուսիսային Հռենոս - Վեստֆալիա երկրամասի փոխվարչապետը, Դյուսելդորֆի քաղաքապետը, Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Տեղեկանք. ՊրոՎայն գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային տոնավաճառը 1994-ից ի վեր կազմակերպվում է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում: Տոնավաճառի շրջանակներում աշխարհի 130 երկրների շուրջ 7000 ընկերություններ հնարավորություն են ունենում շուրջ 60.000 այցելուներին և ավելի քան 1․000 լրագրողներին ներկայացնելու իրենց ապրանքատեսակները:
Նմանատիպ նյութեր
5952 դիտում
16:38 14-12-2017
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի ԲՈՒՀ-երի միջև համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը
4266 դիտում
16:31 18-02-2017
ՀՀ-ի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը
Այս բաժնից
610 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը