3798 դիտում
23:07 18-03-2019
Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին
ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, որում խնդրում է ներում շնորհել իրեն մահափորձի ենթարկելու մեջ մեղավոր ճանաչված և ազատազրկված դատապարտյալներին։
«Արցախի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին
Մեծարգո պարոն Նախագահ
2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման են ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) և Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի):
Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք մեզ դասում ենք քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ ներման ինստիտուտը մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության և մարդասիրության մասին, ուստի խնդրում եմ Ձեզ կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին:
Ոխը, չարությունը բոլորիս հաճախ հոգսերի և ալեկոծումների, երկյուղի և տարակուսանքների են մատնում, և բոլոր անկարգություններն աշխարհում տիրում են ոխակալությունից և չներելուց, իսկ մեկին ներելիս մենք ունենում ենք թեթևություն, ինքնավստահության զգացողություն, և յուրաքանչյուրի մոտ տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ բարձրացում:
Կոչս է համայն հայ ժողովրդին՝ ուժեղ, կայուն, ամուր պետության հիմքում դրված է մեկս մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականությունը և ներողամտությունը:
Հարգանքով՝
ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան»,– գրված է բաց նամակում։
Նմանատիպ նյութեր
1903 դիտում
10:14 19-03-2019
Վիտալի Բալասանյանը խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձ կատարողներին․ «Ժողովուրդ»
2357 դիտում
10:37 07-10-2022
Բայդենը ներում է շնորհել թմրախոտ պահելու համար բոլոր դատապարտվածներին
6873 դիտում
15:47 26-03-2020
Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին